Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ օգոստոսի 30-ի առավոտյան չորս դրոն են ոչնչացրել Կալուգայի ծայրամասում։ «Ոչնչացման վայրերում աշխատում են օպերատիվ խմբերը»,- հայտարարել է նահանգապետը: Նա տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հայտնել։
Mash Telegram-ալիքը պնդում է, որ երկու դրոն խոցել են Կալուգայի
միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Նրա տվյալներով՝ կան ավերածություններ, իսկ
թե ինչպիսին՝ չի նշվում։ Mash-ը գրում է, որ դրոնները թռչել են դեպի նախկին
Volkswagen գործարան, որը գտնվում է օդանավակայանից հինգ կիլոմետր հեռավորության
վրա։ Այս տեղեկատվությունը հաստատված չէ։
Այն, որ Կալուգայի մարզում դրոնները թռչել են դեպի տեղի
օդանավակայան, գրում է նաև Shot Telegram-ալիքը։