ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Կուրսկի մարզում ամերիկյան զենք օգտագործելու՝ Վաշինգտոնի կողմից
Կիևին տրված թույլտվությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ ԱՄՆ-ն իրականում վերածվել է Ուկրաինայի շուրջ զինված հակամարտության կողմ՝ ընդգծելով, որ ամերիկացիները անընդհատ բարձրացնում են լարվածության աստիճանը:
Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական
ներկայացուցչի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ է տալիս Ուկրաինային հակագրոհել Ռուսաստանն ամերիկյան զենքով Կուրսկի մարզում ահաբեկչական
հարձակման ժամանակ։
«Վաշինգտոնը, փոթորկված իր հեգեմոն
նկրտումներով և մեր երկրին «ռազմավարական պարտության» հասցնելու ձգտմամբ, իրար
հետևից մեծացնում է Ռուսաստանի հետ լարվածության աստիճանը և, ի հեճուկս մի շարք
ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական հայտարարությունների, չի փորձում
խուսափել դրանից»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով այս հայտարարությունը։
ԱՄՆ-ի էսկալացիոն կուրսը, դիվանագետի
տեսանկյունից, գնալով ավելի հանդուգն է դառնում, ԱՄՆ-ն ակնհայտորեն պատրաստվում է արձակել
Կիևի ձեռքերը՝ օգտագործելու գրեթե ցանկացած սպառազինություն,
այդ թվում՝ ՌԴ տարածքի խորքում:
Նա հավելել է, որ դա են հաստատում ոչ
միայն Սինգհի հայտարարությունները, այլև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի
ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությունը,
որն արել է օգոստոսի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
Զախարովայի խոսքով՝ «ռուսական տարածքում
ուկրաինական զինված ուժերի հարվածների գոտին ընդլայնելու հեռանկարների մասին
հարցին նա (Քիրբին) պատասխանել է, որ, ըստ էության, այդպիսի քննարկումներ Կիևի
ռեժիմի հետ ԱՄՆ-ն անցկացնում է «մասնավոր կարգով»: