Հարավային
Կովկասում պահպանվում է բարդ իրավիճակը, որն առաջացել է Արևմուտքի՝ իր
ազդեցությունը մեծացնելու փորձերով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անդրեյ
Սերդյուկովը։
«Հատկապես
մտահոգություն է հարուցում հակասությունների բարձր մակարդակը, առաջին հերթին՝ պայմանավորված
չկարգավորված տարածքային խնդիրներով և Անդրկովկասում իր ազդեցությունը մեծացնելու
Արևմուտքի ցանկությամբ»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը։
Ռիսկերն ու
սպառնալիքները շարունակում են մնալ արդիական Կենտրոնա-Ասիական տարածաշրջանում, ինչը
կապված է միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի, թմրամիջոցների և
հոգեմետ նյութերի ապօրինի տարածման հետ: Այս գործոնները կազմակերպության անդամ
երկրներում կայունության հիմնական սպառնալիք են ներկայացնում։
Սերդյուկովի կարծիքով՝ մոտ ապագայում աշխարհում կշարունակի պահպանվել աշխարհաքաղաքական
անկայուն իրավիճակը։ Նա կարծում է, որ Արևմուտքի գործողությունները կրելու են համալիր
սադրիչ բնույթ՝ ուղղված իր գերակայության պահպանմանը և դրա համար աշխարհում
էսկալացիայի նոր օջախների ստեղծմանը։
Գլխավոր շտաբի պետը
հայտարարել է նաև, որ, այսպես կոչված, Արևելքի սպառնալիքից պաշտպանվելու պատրվակով
տարածաշրջանում ավելանում են ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի խմբերը՝ ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ։
Շարունակում է Ուկրաինան ապահովվել ֆինանսներով և սպառազինությամբ, ինչպես նաև ռազմականացվել
Լեհաստանն ու Բալթյան երկրները։