Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի և
Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են
հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանների դելիմիտացիայի
և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը: Այս մասին հայտնում
է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախագահները շարունակել են Հարավային Կովկասում առկա իրավիճակի տարբեր ասպեկտների քննարկումը։
Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը հետագայում ևս տրամադրելու բոլոր հնարավոր աջակցությունը Բաքվին և Երևանին համապատասխան փոխընդունելի լուծումներ մշակելու համար։