«Ջերմորեն եմ հիշում մեր վերջին շփումը Բաքվում». Պուտինի շնորհավորանքը Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տիկին Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա կապակցությամբ։


Նամակում ասվում է.


«Հարգելի Մեհրիբան Արիֆովնա,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:


Դուք իրավամբ բարձր հեղինակություն եք վայելում ձեր հայրենակիցների շրջանում և արտերկրում։ Ռուսաստանում գնահատում են Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ երկկողմ համագործակցության գործում։


Ջերմորեն եմ հիշում մեր վերջին շփումը Բաքվում։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։ Խնդրում եմ սրտանց ողջույններ փոխանցել Իլհամ Հեյդարովիչին և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին»։