«Մեղավոր ես՝ գնա պատասխան տուր». Լուկաշենկոն՝ Դուրովի կալանքի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ձեռնարկատեր, Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովի կալանքը Ֆրանսիայում, հայտնում է «ԲելՏԱ»-ն։


«Երեկ լավագույնը տեսանք Ֆրանսիայում: Եվ ես նրանց չեմ մեղադրում: Նրանք ճիշտ են վարվում: Դուրովներ, ոչ Դուրովներ... Մեղավոր ես՝ գնա պատասխան տուր: Միայն թե մեզ ինչո՞ւ են պահանջներ ներկայացնում, երբ մենք սկսում ենք մեզ պաշտպանել այն նույն նույն մեթոդներով, ինչ նրանք»,- հարցրել է Լուկաշենկոն։


Նա պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի անգամ իրեն ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ իր զրույցներից մեկի մասին։ Բելառուսի ընտրություններից հետո Ֆրանսիայի ղեկավարը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում հիշատակել է բելառուսական խնդիրները. «Դու մի ընկեր ունես Բելառուսում, քաղբանտարկյալները... (այդ զրույցը եղել է ընտրություններից հետո)»: