ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ Telegram մեսենջերը այն ինտերնետ հարթակներից մեկն է, որի վրա ԱՄՆ-ն ազդեցություն չունի։ Ուստի նա կարծում է, որ Ֆրանսիայում մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի կալանքին ներգրավված են եղել ԱՄՆ իշխանությունները։
Վոլոդինի խոսքով՝ Պետդեպարտամենտը և ԿՀՎ-ն չեն կարող ստիպել Telegram-ին
իրականացնել վերամոդերացիա և «տվյալներ տրամադրել իրենց»։ Խոսնակը համոզված է, որ
ընտրություններին ընդառաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար «կարևոր է Telegram-ը
վերահսկողության տակ առնելը»։
«Այն պետությունները, որտեղ Telegram-ը ակտիվորեն գործում և զարգանում է, պետք
է հասկանան տեղի ունեցողի էությունը և իրենց համար որոշեն. նրանք ցանկանո՞ւմ են, որ
Վաշինգտոնը վերահսկի նաև այս հարթակը, թե՞ դրա աշխատանքը համենայնդեպս
չպետք է կարգավորվի հանուն ԱՄՆ քաղաքական շահերի»,- գրել է քաղաքական գործիչը
Telegram-ում: