Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը,
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանքի հետ կապված, հանձնարարել է մեկ ամսում
ստեղծել մեսենջերի «լիովին ռուսական» անալոգը, հայտնում են ռուսական հատուկ
ծառայություններին մոտ Telegram-ալիքները։
Կրեմլի աղբյուրների համաձայն՝ բոլոր
պաշտոնյաները, զինվորականները, հատուկ ծառայության աշխատակիցները պետք է անցնեն
նոր մեսենջերին։ Դրա մշակմամբ զբաղվելու հանձնարարական է տրվել մի շարք
նախարարությունների և գերատեսչությունների, մասնավորապես՝ թվային զարգացման
նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, ԱԴԾ-ին, Ռոսկոմնադզորին և
Պահպանության դաշնային ծառայության հատուկ կապի ծառայությանը։
«Մենք պետք է արագ աշխատենք: Ամեն ինչ մշակել և
գործարկել, իսկ եթե որևէ խնդիր լինի, կուղղենք ընթացքում: Մոտ ժամանակներս կապի
հետ կապված իրավիճակը կարող է կրիտիկական դառնալ»,- պարզաբանել է Կրեմլի
զրուցակիցներից մեկը։