Դրոնների գրոհներ, պայթյուններ և հրդեհներ. Վոլգոգրադի օդանավակայանը փակվել է

ՌԴ Վոլգոգրադի մարզում օգոստոսի լույս 22-ի գիշերը պայթյուններ են որոտացել ուկրաինական դրոնների գրոհների և ՀՕՊ-ի աշխատանքի պատճառով, որին հաջորդել է ՌԴ ՊՆ օբյեկտի տարածքում բռնկված հրդեհը: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։


 Բոչարովի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը Կալաչևսկի շրջանի Մարինովկա գյուղի մոտ հետ են մղել դրոնների գրոհը։ Անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է, հավելել է տարածաշրջանի ղեկավարը։ Գրոհի հետևանքով տուժածներ չկան։ Բոչարովը չի հստակեցրել, թե որ օբյեկտն է վնասվել։


«Baza» և «Mash» Telegram-ալիքները հայտնում են, որ անօդաչուները փորձել են գրոհել Դոնի Կալաչից ոչ հեռու գտնվող ռազմական օդակայանը՝ տեղակայված Մարինովկա գյուղում: Baza-ն գրում է, որ մի անօդաչու ոչնչացվել է օդակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իսկ մյուսի բեկորների ընկնելու հետևանքով բռնկվել է հրդեհ:  


Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է ինքնաթիռների ընդունման և գործարկման համար, հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը։