Լավ է, որ Պուտինը այցելեց Ադրբեջան. մենք չպետք է լինենք ռուս-ադրբեջանական նավում

«Լուկաշենկոն փորձում է դուր գալ Պուտինին այդպիսի արտահայտություններով, իսկ տնտեսությունը զարգացնելու համար մենք շփվում ենք Արևմուտքի հետ»: Այս մասին ասաց քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, որը նշել էր. «Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզանից բացի։ Ոչ մեկին։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և կենտրոնանան այն բանի վրա, ինչ ունեն: Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»։


Ինչ վերաբերում  է Լուկաշենկոյի խոսքերին, որ ստիպված ենք լինելու դիմել Ռուսաստանին աջակցության համար, Դալլաքյանը ասաց. «Լուկաշենկոն երևի տեղյակ չէ, որ մենք արդեն քանի տարի է՝ դիմել ենք ՌԴ-ին։ Առանձին ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին դիմել ենք, բայց Պեսկովը ասում է՝ տեղյակ չէ այդ նամակներից։ Իրենք հրաժարվել են օգնել»։


Դալլաքյանը նշեց. «Լավ է, որ Պուտինը այցելեց Ադրբեջան, նա ցույց տվեց, թե ով է իր գործընկերը տարածաշրջանում։ Լավ է, որ Հայաստան չայցելեց։ Իրենք այս պահին սպասում են։ Ադրբեջանը իրեն ավելի լավ է զգում ռուսական նավում, ուրեմն մենք չպետք է լինենք այդ նավում»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան