Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ օգոստոսի 20-ին,
ժամանել է Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաք, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ուղևորության ընթացքում Պուտինն այցելել է «Հրեշտակների քաղաք»-ի հուշահամալիր, որտեղ հուղարկավորված են 2004
թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ 334 զոհվածներից 266-ը։
Պուտինն այցելել է նաև 20 տարի առաջ ահաբեկիչների կողմից գրավված դպրոցը։
Ահաբեկչությունից հետո Պուտինն այցելել է Բեսլան միայն մեկ
անգամ՝ 2008 թվականին, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։