«Հայերը ոչ մեկին պետք չեն՝ բացի մեզնից». Լուկաշենկոն չի ասել, թե այդ դեպքում իրե՞նց ինչու են պետք
telegram.org

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե չի ուզում խոսել նույնիսկ Հայաստանի վարած քաղաքականության և հայերի մասին, սակայն այնուամենայնիվ անդրադարձել է թեմային և հայտարարել, որ «հայերը ոչ մեկին պետք չեն՝ բացի իրենցից»: Իսկ թե այդ դեպքում ինչու են իրենց պետք՝ այդ մասին Լուկաշենկոն լռում է:



«Հայերը ո՞ւմ են պետք՝ բացի մեզնից: Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և կենտրոնանան այն բանի վրա, ինչ ունեն: Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»,- ասել է Լուկաշենկոն։