Մոսկվան պատրաստ է
մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը այն մասով, որը
կպահանջվի երկու կողմերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նեղ ձևաչափով բանակցությունների ժամանակ։
«Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը
Հարավային Կովկասում, ընդ որում՝ վերջին տարիներին,
մեզ թելադրում է այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտությունը, իհարկե,
այն մասով, որով դա կպահանջվի կողմերից: Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել,
որպեսզի հասնենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, գործը հասցնենք մինչև
սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա, ապաարգելափակենք լոգիստիկայի և տնտեսության
համապատասխան ուղղությունները, մենք շատ ուրախ կլինենք դրա համար»,- ասել է
Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ։
Ռուսաստանի նախագահը Բաքվում է գտնվում
երկօրյա պետական այցով: