Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտարարել է, որ
ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը խեղաթյուրել է իր խոսքերը Ադրբեջանում
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու համատեքստում. «Ես չեմ ասել,
որ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կարող է հայտնվել Ղարաբաղում: Ես ասել եմ, որ այդ հարցը գտնվում է քննարկումների փուլում»։
Ինչպես նշում է ադրբեջանական լրատվամիջոցը, Ադրբեջանի դիվանագիտական
ներկայացուցչության ղեկավարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է. «Ռուսաստանի
Դաշնությունը հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, քանի որ
Ռուսաստանում մենք ունենք երկու գլխավոր հյուպատոսություն՝ Եկատերինբուրգում և
Սանկտ Պետերբուրգում։ Հաշվի առնելով Ռուսաստանի չափերը և ձեր երկրում
ադրբեջանցիների թիվը՝ դա բնական է։ Իսկ ահա բուն Ադրբեջանում հյուպատոսությունների
աշխատանքի դաշտն ավելի սահմանափակ է։ Բայց, այնուամենայնիվ, այս ուղղությամբ
աշխատանքներ են տարվում, առաջարկվում են տարբեր տարբերակներ։ Այս հարցը գտնվում է քննարկման
փուլում»: