Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ի
երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված
ուժերի գործողության հիմնական խնդիրը «ագրեսորի տարածքում բուֆերային գոտու ստեղծումն
է»։
Բացի դրանից, Զելենսկու խոսքով, ուկրաինացի զինվորականները ճակատային գծի ողջ երկայնքով, այդ թվում՝ Կուրսկի մարզում, զբաղվում են «ռուսական ռազմական ներուժի» ոչնչացմամբ։
Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ ռուսական զորքերը առաջ
են շարժվում Տորեցկի և Պոկրովսկի մոտ, սակայն ուկրաինացի զինվորականները, ընդգծել
է նա, «ամեն ինչ անում են դիրքերը պահպանելու համար»։
Զելենսկին նաև դիմել է Ուկրաինայի դաշնակիցներին՝ խնդրելով արագացնել
ռազմական օգնության մատակարարումը։ «Պատերազմը արձակուրդ չունի: Անհրաժեշտ են
լուծումներ, անհրաժեշտ է ժամանակին հայտարարված փաթեթների լոգիստիկա»,- ընդգծել է
Ուկրաինայի նախագահը։