Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա օգոստոսի 21-ին. ԶԼՄ-ներ

Օգոստոսի 21-ին Կահիրեում կանցկացվեն Գազայի հատվածում զինադադարի շուրջ նոր բանակցությունները, որի նպատակը վերջնականացնել գործարքը: Այս մասին հայտնում է Axios պորտալը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիի»-ն:


Պորտալը նաև նշում է, որ օգոստոսի 18-ին Իսրայելի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի ներկայացուցիչները կհավաքվեն Կահիրեում, որպեսզի փորձեն պայմանավորվել Գազայի և Եգիպտոսի ​​սահմանին Ֆիլադելֆիայի միջանցքի երկայնքով անվտանգության միջոցառումների և Ռաֆահ անցակետի վերաբացման շուրջ: