Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում զինվորականներն ուժեղացնում են քաղաքի և Ֆիննական ծոցի պաշտպանությունը անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) և այլ օդային սպառնալիքներից։ Այս մասին հայտնել է քաղաքի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։
«Ուժեղացնում ենք Ֆիննական ծոցի ջրային ավազանի պաշտպանության համակարգը։ Ավելացնում ենք անօդաչու թռչող սարքերի և այլ օդային սպառնալիքների ոչնչացման միջոցների խմբավորումը»,- ասել է Բեգլովը։