Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ուկրաինայի դեմ պատերազմին առնչվող հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է նոր տեխնիկական լուծումները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Այսօր մենք կխոսենք նոր տեխնիկական լուծումների մասին, որոնք կիրառվել են հատուկ ռազմական գործողության ժամանակ»,- հայտարարել է Պուտինը օգոստոսի 16-ին Անվտանգության խորհրդի հետ խորհրդակցության ժամանակ։


Նախորդ խորհրդակցությանը, որը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, Պուտինը և Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր։ Նախագահը օգոստոսի 12-ին Նովո-Օգարևոյի իր նստավայրում խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված երկրի սահմանամերձ տարածաշրջաններում տիրող իրավիճակին։ Դրան մասնակցել են Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ուժային գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերի ղեկավարները։