Մոսկվան դատապարտված է պարտության, ռուսական ներկայությունը ՀՀ-ում պետք է լիկվիդացնել

«ՌԴ-ն դատապարտված է պարտության, և այլ հարց է, թե ինչ ձևով կձևակերպվի, ինչքան ժամանակով ու ինչ գնով։ ՌԴ-ի ճակատագիրը կորոշեն հաղթողները՝ Ռամշտայնի կոալիցիան, իսկ Ուկրաինաի վերականգնման ծրագիր կլինի»։ Այս մասին ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինացիների վերջին հաջողություններին։


Ըստ Մեհրաբյանի՝ կարևոր է ռուսական ներկայության լիկվիդացումը ՀՀ-ում. «Նախևառաջ ռուս սահմանապահները պետք է դուրս գան հայ-իրանական սահմանից, ու ՀՀ-ն պետք է համախոհ երկրների հետ երկկողմ ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագրերի մի սարդոստայն ստեղծի իր շուրջը»։


Նրա խոսքով՝ ՀՀ-ն պետք է խնդիր դնի տնտեսական ու էներգետիկ լուրջ փոփոխությունների ու ԵՄ մտնելու հայտ ներկայացնի. «ԵՄ-ից մեզ նայում են՝ որպես դպրոցում չսովորող երեխայի, ու մեծ սպասելիքներ չունեն մեզնից։ Ոչ մի երկիր, որի սահմանը պահում են ռուսները, ազատ վիզայի ռեժիմ չի կարող ստանալ ԵՄ-ից»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան