Ռուսաստանը
իր զինված ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինայից՝ կապված Կուրսկի մարզում Ուկրաինայի
զինված ուժերի հարձակման հետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում
անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Սա առաջին նշանն է առ այն, որ Կիևի ներխուժումը Մոսկվային ստիպում է վերախմբավորել իր ուժերը, նշում է պարբերականը։ WSJ-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ն դեռ փորձում է որոշել այդ քայլի նշանակությունը Ռուսաստանի համար։
Պարբերականի աղբյուրները չեն նշել, թե որքան զորք է դուրս բերում
Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի այս գնահատականը ամրապնդում է Ուկրաինայի
իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք պնդում են, որ Ուկրաինայի
զինված ուժերի անսպասելի ներխուժումը Կուրսկի մարզ շեղել է ռուսական զորքերը
Ուկրաինայից, որտեղ Մոսկվայի առավելությունը կենդանի ուժի և տեխնիկայի առումով
թույլ է տալիս նրան մի քանի տեղերում առաջ շարժվել: