«Կուրսկի մարզի Սուջա քաղաքում թշնամու ոչնչացումն ավարտված է». Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ուկրաինական զորքերը ավարտել են Կուրսկի մարզի Սուջա քաղաքում «թշնամու որոնողական աշխատանքները և ոչնչացումը»: Սիրսկու զեկույցի տեսանյութը հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ալիքում։


Նրա խոսքով՝ ընթացիկ օրվա սկզբից Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում առանձին ուղղություններով մեկ-երկու կիլոմետր առաջ են շարժվել։


«Սուջա բնակավայրում հակառակորդի որոնողական և ոչնչացման աշխատանքներն ավարտվել են։ Օրվա սկզբից թշնամու ավելի քան 100 ծառայող է գերի ընկել»,- ասում է Սիրսկին։