Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում այսօր՝ օգոստոսի 14-ի առավոտյան, հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ ԱԻՆ Telegram-ալիքը։ РБК-ն գրում է, որ կրակն ընդգրկել է 4-հարկանի շենքի մի քանի հարկ։ Ըստ ԱԻՆ-ի նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Ինչպես հայտնում է Baza Telegram-ալիքը, բռնկումը սկսվել է ֆիթնես կենտրոնի տարածքում։ Ականատեսների կադրերում երևում է թանձր սև ծուխը։ Նախնական տվյալներով՝ բոլոր մարդկանց դուրս են բերել առևտրի կենտրոնից։
ՏԱՍՍ-ը առավոտյան ժամը 9:10-ին հայտնել է, որ օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ հրշեջները մարել են առևտրի կենտրոնում բաց կրակը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը մարելու համար պատրաստում են ավիացիա։