Կուրսկի
մարզում հակաահաբեկչական գործողության համակարգող է նշանակվել Ռուսաստանի
Դաշնության նախագահի օգնական, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Դյումինը։ Ռուսական
«Վոեննոյե օբոզրենիե»-ն գրում է, որ նախօրեին համապատասխան որոշումը կայացրել է ՌԴ
նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պարբերականը նշում է, որ որոշումն ընդունվել է նախորդ օրը Նովո-Օգարևոյում կայացած խորհրդակցության արդյունքում, որի ժամանակ քննարկվել է իրավիճակը Կուրսկի մարզում։
Դյումինն արդեն ուղևորվել
է Կուրսկի մարզ՝ պլանավորելով անմիջապես անցնել իր պարտականությունների կատարմանը։ Ենթադրվում է, որ նա ուղղակիորեն չի ղեկավարելու
բանակային ուժերը։ Այս պահին խնդիր է դրված ուկրաինական ստորաբաժանումները դուրս մղել Ռուսաստանի տարածքից՝ միաժամանակ չեզոքացնելով
տարածաշրջան ներթափանցած Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն հետախուզական խմբերը։