Պուտինը ՊՆ-ից պահանջել է «դուրս մղել թշնամուն» Ռուսաստանի տարածքներից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության հիմնական խնդիրն է «թշնամուն դուրս մղել մեր տարածքներից և ապահովել սահմանների հուսալի ծածկը»։ Այս մասին նա ասել է Ուկրաինային սահմանակից տարածաշրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։


«Գլխավոր խնդիրն, անշուշտ, դրված է ՊՆ-ի առջև՝ թշնամուն դուրս մղել մեր տարածքներից և սահմանապահ ծառայության հետ միասին ապահովել պետական ​​սահմանի հուսալի ծածկը։ ԱԴԾ-ն ռուսական գվարդիայի հետ միասին պետք է ապահովի հակաահաբեկչական իրավիճակի ռեժիմ և արդյունավետ պայքար հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ։ <…> Տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը պետք է տրվի անվերապահորեն։ Դա կարվի։ Բայց հիմա գլխավորը հրատապ խնդիրների լուծումն է, որոնք ի հայտ են գալիս տվյալ պահին և բխում են իրավիճակի զարգացման կանխատեսումներից»,- ասել է Պուտինը։


Պուտինի կարծիքով՝ Կիևը, Արևմուտքի օգնությամբ, ձգտում է բարելավել իր բանակցային դիրքերը ապագայում՝ հարձակվելով Ռուսաստանի տարածքի վրա։