Սպառազինության ոլորտում ռուսական բազմաթիվ նոու-հաուներ,
որոնք համարժեքը չունեն, արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը մարտի
դաշտում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բանակ-2024» ֆորումի
մասնակիցներին ուղղված ողջույնի տեսաուղերձում։
ՌԴ նախագահը նշել է, որ ֆորումում տեղի
է ունեցել ռուսական պաշտպանական արդյունաբերության առաջադեմ, շատ դեպքերում եզակի
ձեռքբերումների, աշխարհահռչակ առաջադեմ կորպորացիաների շնորհանդես։ Ներկայացված է
միայն արտահանվող սպառազինության ավելի քան 240 անուն զինատեսակ, տարբեր ռազմական
և հատուկ տեխնիկա։
«Ընդգծում եմ, որ բազմաթիվ
հայրենական նոու-հաուներ, որոնք չունեն համարժեք նորարարական լուծումներ, արդեն
ապացուցել են իրենց արդյունավետությունը մարտի դաշտում: Ընդ որում, դրանց
հիմնական, բազային բնութագրերը մշտապես կատարելագործվում են, բարելավվում: Կոնստրուկտորների,
ինժեներների, գիտնականների և պաշտպանական գործարանների աշխատանքային կոլեկտիվների
աշխատանքն ակտիվորեն շարունակվում է՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության
ընթացքում ձեռք բերված մարտական փորձը»,- ասել է Պուտինը։