ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի շրջանի բնակիչներին, ովքեր նկարահանում են ուկրաինական հարվածների հետևանքները

Ռուսական Կուրսկի շրջանի տարածքում ուկրաինական ներխուժող զորքերի հետ մարտերը շարունակվում են արդեն չորրորդ օրը։


Mash-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրն Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է Օկտյաբրսկոյե գյուղի 48-ամյա մի բնակչի, ով նկարահանում էր ուկրաինական հարվածների հետևանքները։


Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ տեղի բնակչի նկարահանած տեսանյութը հրապարակվել է ուկրաինական Telegram ալիքներից մեկում։ Հարցաքննության ժամանակ կալանավորը հայտարարել է, որ իբր կատարել է հանձնարարություն, և դրա իրականացման համար իրեն խոստացել են գումար և «ՆԱՏՕ-ի երկրներից մեկի քաղաքացիություն»։



Mash-ի տեղեկություններով՝ որոշվում է «լրտեսություն» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը, որը նախատեսում է մինչև ցմահ ազատազրկում։