ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ ՌԴ-ի և Հայաստանի ՝ դարերով ձևավորված կապերը կդիմանան ամրության բոլոր փորձություններին, որոնց նրանց անխոնջ ենթարկում է Արևմուտքը:
«Ինչ վերաբերում է Օ’Բրայենի մերկապարանոց պնդումներին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա դա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական փոփոխությունների հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը» սարքելու ձգտումը, որն իրականում տեղի ունեցածի հետ ոչ մի ընդհանուր բան չունի», – ասել Է Զախարովան:
«Նրանք պետք է հասկանան մի պարզ բան․ ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերով ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին»,-ասել է Զախարովան: