Կուրսկում Կիևը ձեռնարկել է լայնածավալ սադրանք․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Կիևի ռեժիմը զինված սադրանք է ձեռնարկել՝ հարձակվելով քաղաքացիական կառույցների վրա։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:


Նրանք անկանոն կրակում են տարբեր տեսակի զենքերից, այդ թվում՝ հրթիռներից՝ քաղաքացիական շենքերի, բնակելի շենքերի և շտապօգնության մեքենաների ուղղությամբ», - հայտարարել է Պուտինը։