Խրթխրթան, կպչուն միջուկով շոկոլադե սալիկները ակտիվորեն տարածվում են Tik Tok-ում: Fix Dessert Chocolatier-ի շոկոլադե սալիկները ունեն անսովոր միջուկներ՝ ինչպիսիք են ֆիլո թխվածքաբլիթները, վանիլային կրեմը և թխվածքաբլիթն ու թեյը միասին:
«Մենք շատ ժամանակ և ջանք ենք ծախսում, ինչպես նաև սեր ենք ներդնում մեր սալիկների մեջ», - ասում է Fix-ի հիմնադիր Սառա Համուդան:
38-ամյա կինը, որը արդեն 9 տարի է, ինչ աշխատում է Դուբայում, ապրանքանիշը թողարկել է 2021 թվականին, որպես կողմնակի աշխատանք։ Ոգեշնչված հղիության ընթացքում շոկոլադի հանդեպ իր կախվածությունից՝ բրիտանացի-եգիպտացի ձեռներեցը որոշել է ստեղծել ավելին, քան «տիպիկ» շոկոլադե աղանդերը:

Սալիկները առավել հայտնի դարձան այն բանից հետո, երբ սննդի մասնագետ Մարիա Վեչերան նկարեց ASMR տեսանյութ Tiktok-ի համար։ Տեսանյութը հավաքեց 56 միլիոն դիտում և հետևորդները մեկը մյուսի հետևից սկսեցին կրկնել։
Ապրանքանիշի շուրջ աղմուկը «անիրական» էր, ասում է Համուդան՝ հավելելով, որ Fix-ի ամենօրյա պատվերները միանիշ թվերից հասել են 500-ի:
«Անկեղծ ասած, ես երբեք չէի մտածի, որ դա գլոբալ բնույթ կստանա», - ասում է Համուդան ՝ հավելելով, որ հաղորդագրություններ և տեսազանգեր է ստացել Կանադայից, Արգենտինայից և Ռումինիայից: «Այն, ինչ տեղի է ունենում, խելագարություն է»։
Սալիկները լի են համերով
Քանի որ սալիները "handmade" են և նրանց վրա առանձին աշխատանք է կատարվում գունավորելու և ձևավորելու համար դրանք արտադրվում են սահմանափակ։
«Ինձ համար իսկապես կարևոր է պահպանել մեր արտադրանքի որակը և ձևը», - ասում է հիմնադիրը՝ հավելելով, որ իր սալիկների գաղտնիքը ֆիրմային ձևն է, միջուկը և փաթեթավորումը։
Fix’s սալիկների գրավչության մի մասը նրանց ստեղծագործական անուններն են, որոնք ստեղծում է Համուդայի ամուսինը և Մերձավոր Արևելքի անկրկնելի համերը՝ արմավ, կարակը (թեյի համեմունքների խառնուրդ) և կնաֆեն՝ արաբական ավանդական աղանդեր, որը պատրաստվում է քերած խմորով, պիստակով, քաղցր փափուկ պանրով և օշարակով:

Աներևակայելի պահանջարկ ունեցող ապրանք
Fix-ը, որը թարգմանաբար նշանակում է՝ (freaking incredible experience) «անիծյալ անհավանական փորձ», ներկայումս հասանելի է միայն Դուբայում:
«Պահանջարկին հետևելը, իհարկե, հեշտ չէ», - ասում է Համուդան:
Քանի որ տեսանյութը հայտնի դարձավ այս տարվա փետրվարին, ընկերությունը ընդլայնվեց և այժմ նրանք ունենք 10 հոգանոց թիմ։
200 գրամ շոկոլադե սալիկները, որոնք վաճառվում են յուրաքանչյուրը 20 դոլարով, կարելի է ձեռք բերել միայն Deliveroo սննդի առաքման ծառայությունով, որտեղ վաճառքը սկսվում է ամեն օր ժամը 17:00-ին: Համուդան ասում է, որ դրանք սովորաբար վաճառվում են օրական 500 հատով՝ մի քանի րոպեի ընթացքում:
Համուդան ոգևորված է արձագանքից և նշում է, որ Fix-ը շատ շուտով դուրս կգա միջազգային շուկաներ: «Մենք շատ բան ենք նախատեսում անել։ Յուրաքանչյուր միտում ունի իր պահը։ Մենք շատ ավելին ունենք առաջարկելու և դա միայն սկիզբն է»։