Ընթացող տարում կյանքի կկոչվեն գյուղատնտեսական մի շարք նախաձեռնություններ` «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի շրջանակում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից: Այն իրականացնում են DAI Global UK (DAI) միջազգային ընկերությունը և իր հայաստանյան մասնաճյուղը՝ AMPERA խորհրդատվական ընկերության հետ համատեղ:
SIGMA-ի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ կիրառելով ներառական, նորարարական և շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ: Ծրագիրը համագործակցում է մասնավոր ընկերությունների հետ և համատեղ ներդրումների միջոցով նպաստում է Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական զբոսաշրջության զարգացմանը:
«SIGMA-ի և մասնավոր
ընկերությունների համատեղ ներդրումային ծրագրերն առաջնահերթ նոր հնարավորություններ
են ստեղծում փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Օգտվելով այս ծրագրերի արդյունքում
մատուցվող ծառայություններից՝ նրանք հնարավորություն են ունենում բարելավել իրենց աշխատանքի
արդյունավետությունը և մեծացնել եկամուտները: SIGMA-ի գործընկերները, իրենց հերթին,
ձեռք են բերում եկամտի նոր աղբյուր ծառայությունների շարունակական մատուցման շնորհիվ»,
- նշել է SIGMA ծրագրի թիմի ղեկավար Կարեն Գևորգյանը:
Ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքում ներդրվել է անձրևացման ինքնաշխատ ոռոգման համակարգ: Այն հնարավորություն է տալիս կրճատել ոռոգման ժամանակն ու ջրի կորուստը, նվազեցնել ջրի մակերեսային հոսքի և էրոզիայի հավանականությունը, ինչպես նաև բարձրացնել բույսերի մշակության տնտեսական արդյունավետությունը: Ծրագրի շրջանակում նույնատիպ ոռոգման համակարգ ներդրվել է նաև Վարդենիս համայնքում:
Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում մեղվաբուծության գիտաարտադրական կրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Կենտրոնը տրամադրելու է մեղվաբուծական արտադրանքի որակի ապահովման և վերամշակման, մարքեթինգային, ինչպես նաև մեղվաբույծների վերապատրաստման ծառայություններ: Լոռու մարզի մեկ այլ բնակավայրում՝ Գյուլագարակում, իրականացվող ծրագրի արդյունքում ս.թ. աշնանից սկսած գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվել ագրոմեխանիզացիայի համապարփակ ծառայություններից: Վերջիններս ներառելու են հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակության բոլոր միջոցառումները: