Հայաստանը չի ցանկանում կուլ
գնալ ՌԴ-ի կայսերական հավակնություններին։ Այս իրավիճակում ՀՀ-ն այլ ելք չունի և փորձում է գտնել անվտանգության ապահովման այլ հնարավորություններ: Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ
Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
Ղևոնդյանի խոսքով՝ մինչև 2020թ-ը
ՌԴ-ի պահանջները Հայաստանից այլ են եղել, իսկ հիմա լրիվ այլ են․ «Հիմնական խնդիրը այն է
Ռուսաստանի ու Հայաստանի միջև, որ ՀՀ-ն փորձում է ամրապնդել ինքնիշխանությունը և պետականությունը։
ՌԴ-ում ծրագիր կա, դա հետգաղութատիրական կայսերահավաք քաղաքականությունն է, որի էությունը
կայանում է նախկինում իրենց մաս կազմած հողերը հետ վերցնելու մեջ»։
Քաղաքագետի խոսքով Հայաստանի
անվտանգային հնարավորությունները արևմուտքում են, բայց ինքը չի կարծում, թե ՌԴ-ն ունի
զինանոցում այնպիսի գործիքներ ՀՀ-ի նկատմամբ, որը կարող է այս պահին օգտագործել, բայց
չի օգտագործում․ «ՌԴ-ի համար խնդիր է ՀՀ-ի իշխանությունը, դրա համար նախկին
քաղաքական իշխանականների և առաքելական եկեղեցու սպասավորների միջոցով փորձում են ՀՀ-ում
իշխանափոխություն անել»։
Ըստ Ղևոնդյանի՝ կեղծ է այն խոսույթը,
որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ը լքի, ապա ԵԱՏՄ-ից Հայաստանին կհանեն․ «ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայությունը
ՌԴ-ին պետք է այնքան, ինչքան ՌԴ-ին։ ՀՀ-ն տնտեսական առումով որևէ մարտահրավերների չի
բախվելու, եթե դուրս գանք ՀԱՊԿ-ից, որովհետև ՌԴ-ին շատ է պետք Հայաստանի ներկայությունը
ԵԱՏՄ-ում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան