Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 5-10-ն անցկացվելիք Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի էկոնմիկայի նախարարությունը։ 


Նշվում է, որ մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։


Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։ 


Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։