Կալուգայի մարզում կործանվել է Մի-28 ուղղաթիռը՝
պլանային թռիչք կատարելիս: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության
նախարարությանը։
«Ուղղաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում: Տեղում
ավերածություններ չկան: Անձնակազմը զոհվել է»,- հայտնել են գերատեսչությունից։ Մի-28
ուղղաթիռի անձնակազմը բաղկացած է երկու հոգուց։
Ուղղաթիռը կործանվել է Կալուգայի մարզի Ժիզդրայի
շրջանում, հայտնել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան։ Ժիզդրայի շրջանի ղեկավար
Ալեքսանդր Բարիբինը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ուղղաթիռն ընկել է Կլենկի գյուղի մոտ
գտնվող անտառում։
Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռը
կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով, հայտնել են ՊՆ-ից։
Վթարի վայրում աշխատում են օպերատիվ խումբը,
փրկարարները և ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։