Զախարովան՝ ԵՄ-ի կողմից Հայաստանին 10 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին

Մենք բազմիցս նշել ենք, որ ԵՄ-ն կորցրել է խաղաղության իր պոտենցիալը նույնիսկ խոսքով։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից Հայաստանին 10 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին լուրերը։


Նա նշել է, որ ամեն ինչ արվում է «հետխորհրդային տարածքը ռազմական առճակատման գոտու վերածելու համար»։


«Հայաստանի զինված ուժերին 10 միլիոն եվրո ուղղելու ԵՄ ծրագրերի հետևում աշխարհաքաղաքական հաշվարկներ են՝ իր ապակառուցողական ազդեցությունը Անդրկովկասում տարածելու համար: Դե ինչպե՞ս կարող է կոլեկտիվ Արևմուտքը ապրել, եթե քարտեզի վրա թեժ տարածաշրջանը մեկով քիչ լինի: Իսկ Եվրոպական խաղաղության հիմնադրամը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի մասին է»,- եզրափակել է Զախարովան: