Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը
Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացրել Ռուսաստանի փոխարտգործնախարար
Ալեքսանդր Գրուշկոյի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են
Հարավային Կովկասի տարածաշրջանում և հարակից տարածաշրջաններում առկա իրավիճակը։
Փոխնախարարները մտքեր են փոխանակել ԵՄ-ի և
ՆԱՏՕ-ի խնդիրների, ԵԱՀԿ-ում ստեղծված իրավիճակի և Եվրոպայի խորհրդի
տարածաշրջանային գործունեության շուրջ։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ
հետաքրքրություն ներկայացնող մի շարք երկկողմ և միջազգային թեմաների։