Հին Բաբելոնի և Հնդկաստանի օրենքները, ինչպես նաև
Հին Կտակարանը և Ղուրանը Ռուսաստանին իրավունք են տալիս միջուկային զենք օգտագործել
Արևմուտքում իր հակառակորդների դեմ, վստահեցրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ
Դմիտրի Մեդվեդևը։
«Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը կրում
է պատմական բնույթ։ Այն արդեն դրսևորված էր Համուրապիի օրենքներում, Մանուի
օրենքներում, 12 աղյուսակների օրենքներում և, իհարկե, Հին Կտակարանում ու Ղուրանում:
Այնպես որ, չարին կարելի է և երբեմն էլ պետք է չարությամբ հատուցել»,- ասել է
Մեդվեդևը «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում։
Բայց, նրա խոսքով, Ռուսաստանը մտածում է
«միլիոնավոր մարդկանց» ճակատագրի մասին և գիտակցում է մարդկության հանդեպ իր
«պատմական պատասխանատվությունը»։ «...Մենք բարոյական և իրավական իրավունք ունենք
համարժեք, սիմետրիկ կամ ասիմետրիկ պատասխան տալու մեր անվտանգությանն ու
ինքնիշխանությանը ուղղակի վնաս հասցնելուն։ Դա ամրագրված է՝ այդ թվում նաև միջուկային զսպման ոլորտում մեր պետական քաղաքականության
հիմունքներում»,- նշել է Մեդվեդևը։
Նրա
կարծիքով՝ եթե Ռուսաստանը հրաժարվի միջուկային զենքից, նրան կարող է սպասվել
քայքայում և «լիակատար փլուզում», ինչը այնքան շատ են «ցանկացել և ցանկանում
անգլո-սաքսոնական էլիտաները»։