Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոլդովայի
նախագահ Մայա Սանդուի գիծը ՆԱՏՕ-ի հետ մերձեցման ուղղությամբ կունենա
ամենաբացասական հետևանքները հանրապետության ինքնիշխանության և անվտանգության
համար։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ
ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Մոլդովայի
ղեկավարության ներկայիս կուրսի շարունակությունը՝ ուղղված
չեզոք կարգավիճակից հեռանալուն, ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը և պատմական կապերի խզմանը
Ռուսաստանի և ԱՊՀ այլ պետությունների հետ, ամենաբացասական հետևանքները կունենա
Մոլդովայի ինքնիշխանության և անվտանգության ու Մոլդովայի ժողովրդի սոցիալ-տնտեսական
վիճակի համար»,- նշել է դիվանագետը:
Նա նաև հավելել
է, որ հանրապետության քաղաքացիները դա հրաշալի հասկանում են։