Ռուսաստանը պարգևավճար է խոստացել F-16-ի «գլխի» համար

Այն զինծառայողին, ով «առաջինը կխոցի ամերիկյան F-16 կործանիչը», կվճարեն 15 միլիոն ռուբլի։ Ինքնաթիռի ոչնչացման համար նման պարգևի մասին հայտարարել է ռուսական FORES ընկերությունը։


Ինչպես պարզաբանել է ընկերության տնօրեն Իլյա Պոտանինը, կպարգևատրեն նաև նրանց, ովքեր «հատուկ ռազմական գործողության գոտում կխոցեն հաջորդող F-16 կամ F-15 ինքնաթիռները», «սակայն ամենախոշոր հոնորարը կվերցնի միայն նա, ով կխոցի առաջին կործանիչը»։ Միևնույն ժամանակ, Պոտանինը չի նշել մյուս ինքնաթիռների համար վճարումների չափը։