Արևմուտքը պետք է նախ չեզոքացնի Ռուսաստանին, ապա փորձի Ալիևին բերել կոնստրուկտիվ դաշտ

Միացյալ Նահանգները շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, սակայն դա ձեռնտու չէ Ռուսաստանին, որը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ Civic.am-ի եթերում այս մասին ասաց քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը։ Նահանգները, սակայն, աչքի է ընկնում իր դանդաղկոտությամբ ինչպես Ուկրաինայի հարցում, այնպես էլ՝ Հրվ. Կովկասում։ Հարցը միայն Ալիևը չէ։ Ըստ Դալլաքյանի՝ եթե խնդիրը միայն Ալիևը լիներ, ապա ԱՄՆ-ն հեշտությամբ կկարողանար լուծել խնդիրները, սակայն ԱՄՆ-ն այստեղ գործ ունի նաև ՌԴ-ի հետ. «Արևմուտքը պետք է նախ չեզոքացնի Ռուսաստանին, ինչը բարդ է, ապա փորձի Ալիևին բերել կոնստրուկտիվ դաշտ»։

Բոլորը, ըստ Դալլաքայանի, սպասում են ԱՄՆ նախագահական ընտրություններին։


Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը՝ Լիլիթ Դալլաքյանն ասաց, որ գործընթացները փոխկապակցված են Ուկրաինայի պատերազմի հետ. «Ինչքան թույլ է Ռուսաստանը Ուկրաինայում, այնքան թույլ է Կովկասում, և այնքան Ալիևին չեն կարողանա ստիպել, որ Հայաստանի հետ խաղաղության գնա։ Ռուսաստանի թուլությունը այս հատվածներում բերելու է նաև իր ազդեցության գործիքների թուլացման։ Այսինքն՝ եթե ՌԴ-ն թուլացավ Ուկրաինայում, Հրվ. Կովկասում, Ադրբեջանն ավելի միտված կլինի երկխոսության»։