Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Եվ այսպես, նա արդեն հաղթել
է: Եթե նրան չսպանեն»: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ անվտանգության խորհրդի
փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X-ի իր էջում՝ կից հրապարակելով ԱՄՆ նախկին նախագահ, ԱՄՆ
նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից որպես ԱՄՆ նախագահ
առաջադրված Դոնալդ Թրամփի լուսանկարը:
Հիշեցնենք,
որ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 13-ի երեկոյան,
հանրահավաքի ժամանակ։ Քաղաքական գործչի վրա կրակել են մի քանի անգամ, որից հետո
նրան արյունոտ ականջով հեռացրել են բեմից։