Հակառուսական բանաձև՝ ՄԱԿ ԱԽ-ում. Հայաստանը և Ադրբեջանը ձեռնպահ են քվեարկել, Վրաստանը՝ կողմ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանը, Ադրբեջանը և ԱՊՀ մի շարք այլ երկրներ ձեռնպահ են քվեարկել հակառուսական բանաձևին։ Բանաձևը կոչ էր անում դուրս բերել ռուսական զորքերը Զապորոժիեի ատոմակայանի տարածքից։


Բանաձեւն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ «Կողմ» է քվեարկել 90 երկիր, «դեմ»՝ 9, քվեարկությանը չի մասնակցել 60 երկիր։


Ձեռնպահ քվեարկողների կամ չքվեարկողների թվում էին նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։ Ձեռնպահ են քվեարկել նաև ԲՐԻԿՍ-ի բոլոր երկրները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը և մի քանի այլ պետություններ։ Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը և Բելառուսը։


Հետխորհրդային երկրներից փաստաթղթին աջակցել են Բալթյան երկրները, Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը։