Ղազախստանից դուրս են բերվում ռուսական արժեթղթերը


Ղազախստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան հաճախորդներին կոչ է արել դուրս բերել ռուսական արժեթղթերը երկրից, RBC-ին հայտնել են կազմակերպությունից: Նրանք բացատրել են, որ այս պահանջը կապված է Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից արգելափակող պատժամիջոցների հետ։


 Ղազախստանից ռուսական արժեթղթերի դուրսբերման վերջնաժամկետ է սահմանվել մինչև օգոստոսի 10-ը։


Եթե ռուսական արժեթղթերը մինչև նշված ժամկետը դուրս չբերվեն, ապա ակտիվները փաստացի կսառեցվեն Ղազախստանի Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշիվներում: