«Կարևոր է հաշվի առնել ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը,
որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը իր ազդեցությունը կունենա տարածաշրջանի
և ՀՀ-ԱՄՆ, Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների վրա։ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները շատ
դինամիկ են զարգանում, ու ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը շատ ավելի դրական է։ Կարևոր
էր նաև Բլինքենի հայտարարությունը, որ նա Ադրբեջանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները դիտարկում
է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների ընթացքից»: Այս մասին ասաց Ազգային
ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում տեղի ունեցած Բլինքեն-Բայրամով-Արարատ
Միրզոյան հանդիպմանը։
Ղազարյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի հարցում ԱՄՆ-ն ոչ թե շտապում
է, այլ ցանկանում է, որ դա երկարատև խաղաղության բերի։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ
հարաբերությունների կարգավորմանը, ապա Ղազարյանը նկատում է դրական տենդենցներ. «Կարծում
եմ, որ ընդհանուր առմամբ նկատելի դրական բաներ կան, ու մենք սպասում ենք պայմանավորվածությունների
ի կատար ածմանը»։
Ինչպես ասաց Ղազարյանը, ըստ տրամաբանության՝
եթե խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում Ադրբեջանի կողմից, ապա կարելի է ենթադրել,
որ Ադրբեջանը COP29-ից հետո կդիմի սադրանքների:
Պատգամավորի խոսքով՝ ՌԴ-ն արդեն
իսկ նվազեցրել է իր ներկայությունը Հայաստանում ու փուլ առ փուլ դուրս է գալիս. «Հայ-թուրքական
սահմանի բացմամբ ռուսները այնտեղ ևս անելիք չեն ունենա, բայց այս ամենը ՌԴ-ի վարած
քաղաքականության արդյունքն է»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան