Ամերիկացի պաշտոնյաների ակտիվ այցերը Երևան Ապրիլի 5-ի հանդիպման արդյունքներն են։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Իսկ այդ օրվա հանդիպմանը նխատակն էր Հայաստանի միակողմանյի կախվածությունները թուլացնելը։
Սաֆարյանի կարծիքով ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրելու Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ալիևը սկսել է հարաբերությունները խորացնել ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ Չինաստանի հետ։ Դա է պատճառը, որ ԱՄՆ սենատորը Հայաստանից մեսիջ ուղարկեց Ադրբեջանին։
Ալիևն էլ, ըստ քաղաքագետի, փորձում է Չինաստանի հետ հարաբերություններով բարձրացնել իր գինը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։
«Ապրիլի 5-ը այո՛, ճնշում է Ադրբեջանի վրա։ Ադրբեջանն արդեն ի ցույց է դրել իր վախերը։ Նա ասում է՝ իմ ու Հայաստանի միջև քո վերաբերմունքը նույնը պահի։ ԱՄՆ-ն ասում է՝ լա՛վ, կպահենք, բայց դու էլ պետք է նույնքան հավատարիմ լինես միջազգային խաղի կանոններին, որքան Հայաստանը։ Հենց նա շեղվում է, ԱՄՆ-ից սկսում են բալանսը փոխել՝ Ադրբեջանին պատժելու համար։ Հակաադրբեջանական քայլ չեն անում, ուղղակի հզորացնում են Հայաստանին։ Դեռևս ռազմական բալանսը վերականգնված չէ։ Դա խախտված է եղել վաղուց։ Բայց առաջին փոփոխությունը տեղի է ունենում ռազմավարական բալանսում։ Այսինքն՝ Հայաստանն ավելի ուժեղ ուժային կենտրոնների աջակցություն է ստանում, քան Ադրբեջանը։ Հենց Ադրբեջանը իրեն խելոք չի պահում ԱՄՆ-ն փոխում է ռազմավարական բալանսը հօգուտ Հայաստանի», - ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան