Մահացել է դերասանուհի Նադեժդա Մատուշկինան

68 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս դերասանուհի, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Նադեժդա Մատուշկինան։


Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության տելեգրամյան ալիքին։


«68-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացավ դերասանուհի, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Նադեժդա Լեոնիդովնա Մատուշկինան։ Նա միշտ պատրաստ էր իր փորձն ու տաղանդը կիսել երիտասարդ դերասանների հետ, ինչի համար նրան հարգում և սիրում էին նրա գործընկերները և հանդիսատեսը», - նշված է հաղորդագրության մեջ: