Այս տղաներին տեսնելիս դժվար է թաքցնել հպարտության զգացումը. Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել Տավուշի մարզում ՀՀ պետական սահմանի որոշ հատվածների պահպանությունն իրականացնող ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման ծառայողներից:  


«Այս տղաներին տեսնելիս դժվար է թաքցնել հպարտության զգացումը»,- գրել է պատգամավորը: