Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են օրերս Երևանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունն ու ընդգծել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խրախուսանքի խոսքերը՝ ուղղված եվրոպական ընկերություններին Հայաստանում ներդրումներ անելու հետ կապված:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: