Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո հասկացա, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից․ Օրբան

Կիև և Մոսկվա կատարած այցերից հետո հասկացա, որ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

 

 

Օրբանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիները։

 

 

Օրբանն ասել է, որ ցանկանում է և լսել Պուտինի կարծիքը երեք կարևոր հարցերի շուրջ:

 


Հունգարիայի վարչապետի խոսքով, հարցերը հետևյալն են. ի՞նչ է մտածում ներկայումս առկա խաղաղարար նախաձեռնությունների մասին, ինչ է նա մտածում հրադադարի և խաղաղության բանակցությունների մասին, ինչ հաջորդականությամբ դրանք կարող են ընթանալ և ինչպիսի՞ն է Եվրոպայի տեսլականը պատերազմից հետո. «Դիրքերն իրարից շատ հեռու են»,- նշել է Օրբանը։

 

 

Օրբանն ասել է, որ ՌԴ նախագահին պատմել է Զելենսկու արձագանքի մասին հրադադարի առաջարկին։