Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոսկվան համարում է, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը որոշելը ուղարկող պետության իրավասությունն է: Ինչպես հասկանում եմ՝ տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է։ Նման հարցերի լուծման համար կան ընթացակարգեր, դրանք կիրականացվեն՝ ինչպես հասկանում եմ»,– ասել է Միխայիլ Գալուզինը։