Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի վրա, որի ժամանումը Մոսկվա մեծ աժիոտաժ է առաջացրել ռուսաստանցիների շրջանում, մատնություն են գրել ՌԴ Քննչական կոմիտե։ «Սորոկ Սորոկով» իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչները պահանջել են ստուգել արտիստի երգերի տեքստերը։
Մասնավորապես, «Vultures» երգում նրանք տեսել են բացահայտ վիրավորանք ռուս
կանանց հասցեին։ Ռեփերը երգել է՝ «She Russian, I beat up the
pussy for Ukraine»:
«Ռուս կինը տվյալ կատարողի ստեղծագործության մեջ ներկայացվում է բացառապես թմրակախվածություն ունեցող մարմնավաճառի կերպարով՝ այլասերված հակումներով»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակների խոսքով՝ երգերի
տեքստերում «քարոզվում է ռուս կանանց թերարժեքությունը, ինչը հանգեցնում է
ծայրահեղականության հոդվածի»։ Դրանցում նրանք նաև նկատել են «ՌԴ ԶՈՒ օգտագործման
վարկաբեկում» և թմրանյութերի քարոզչություն: